Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանային լարվածության օրերին ընդդիմությունը իրեն ճիշտ պահեց, քանի որ խնդիրն արդեն ներիշխանական պայքարի մեջ չէր, կար երկրի անվտանգության հարց և պետք էր ամեն կերպ զորակցել և սատարել բանակին, պետականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ներիշխանական վիճակին՝ սահմանային լարվածության ընթացքում:
«Իհարկե, մասնավոր դեպքեր եղել են, բայց հանրությունը՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտով, քաղաքացիական հասարակությունով ավելի համախմբված էր հայոց բանակի շուրջ, և ռազմական գործողությունների պատասխանատուները ևս պրոֆեսիոնալ ձևով լծված էր իրենց աշխատանքին»,-ասաց նա և նշեց, որ չնայած այդ ամենին՝ նկատվել են բացասական դրսևորումներ և իշխանության որոշ ներկայացուցիչների, հատկապես որոշ պատգամավորների կողմից, որոնք հանրային հարթակներում իրենց արտահայտություններում թույլ տվեցին վրիպումներ, որոնք այլ ուղերցներ էին պարունակում:
«Այդ օրերին բոլորի աշխատանքը պետք է ուղղված լինի միասնությանը, այլ ոչ թե պառակտման եզրեր գտնելուն, սրան բարձրագույն իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին հարթակներում մեր դիվանագիտական աշխատանքին, ապա Արթուր Եղիազարյանը նշեց, որ նման իրավիճակը պատեհ է՝ արտաքին լսարանին ուղերձները տեղ հացնելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: