|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության աշխատանքին չխոչընդոտելու համար ՀՀԿ-ն կողմ կքվեարկի բյուջեի նախագծին: Այս մասին 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք մեր որդեգրած քաղաքականությանը դեմ չենք գնալու և չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքին: Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին, թույլ ենք տալու, որ մարդիկ հետագայում շարունակեն աշխատանքը»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետին, որ բյուջեի նախագիծն իներցիոն է: «Եթե պետք է լիներ իներցիոն, ոչ թե` հեղափոխական, ապա ի՞նչ իմաստ ուներ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը: Եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության վերջին եռամսյա ծրագրի շարունակությունը, ուրեմն ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ դա իրականացնելու համար»,- կարծիք հայտնեց նա:
Պատգամավորի կարծիքով` առաջարկվող բյուջեի նախագծով ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը նախորդ կառավարության վարած քաղաքականությունից մեծապես չի տարբերվում: «Հաջորդ տարվա բյուջեի հիմնավորման մեջ դիտարկում է ներկայացվել, որ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար ֆինանսական ռեսուրսները հատկացվելու են կապիտալ ծախսերին, մասնավորապես` ենթակառուցվածքների զարգացմանը, ոչ թե ընթացիկ ծախսերի իրականացմանը: Սա ճիշտ մոտեցում է, սակայն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման այս մոտեցումը որդեգրվել էր դեռ մեր իշխանության ժամանակ»,- շեշտեց Բաղդասարյանը: