կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-04 11:33
Քաղաքական

Եթե Սահմանադրությամբ կա ընթացակարգ` մրցութային կարգով ՍԴ դատավոր առաջադրելու, ես իմ մանդատից կհրաժարվեմ. Կոստանյան

Եթե Սահմանադրությամբ կա ընթացակարգ` մրցութային կարգով ՍԴ դատավոր առաջադրելու, ես իմ մանդատից կհրաժարվեմ. Կոստանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի կարծիքով` Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորի խոսքով` խորհրդակցություններ անցկացնել կամ մրցութային կարգով թեկնածու առաջադրելն այս պարագայում հակասահմանադրական կլիներ։

«Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ տենց ընթացակարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ», - նշեց նա։

Հարցին` հնարավոր չէ՞ր տեղափոխել ընտրության օրը, քանի որ այսօր քիչ թվով պատգամավորներ են մասնակցում ընտրություններին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն ու «Ելք»-ը բոյկոտել են ընտրությունները, Կոստանյանը պատասխանեց, որ ընտրությունը հետաձգելու օրենսդրական կարգավորում չկա։

«Նորմալ է։ Իմ խորին համոզմամբ՝ սա քաղաքական որոշում էր, որովհետև խմբակցություններից որևէ մեկը, նույն `«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, չներկայացրեցին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրեցին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ: Թեև ես վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը գիտի, որ այդ ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ»,- հավելեց պատգամավորը։