|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` ընդգծելով, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով:
«Մանրամասն սահմանվում են հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները, լիազորությունների դադարեցման կարգը: Այդ հանձնաժողովը պետք է օժտված լինի լիազորությամբ, և օրենքով համապատասխան մեխանիզմներ պետք է տրված լինեն, ինչնարել ենք»,- ասաց նախարարը:
Հստակեցվում է, թե ինչ է նշանակում «Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհուրդ», և որն է դրա կարգավիճակը: Այն ղեկավարող մարմին է, որի անդամներին նշանակում է վարչապետը՝ մրցութային կարգով:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքում տեղ են գտել մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում ևս եղել են, մասնավորապես` ինչ ձևով պետք է հեռարձակվեն բռնություն, սարսափ պարունակող, էրոտիկ բնույթի հաղորդումները և այլն: