Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն հայտարարել էր վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների» հիմնադրամը, Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանը, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» ՀԿ-ն, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը եւ Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Մրցութային շեմը չի հաղթահարել է միայն Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: