|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն կունենա վարչապետի թեկնածու հաջորդ ընտրություններում: Նա նշեց, որ ժամանակը չէ, և որ հարցի պատասխանը կլինի ավելի ուշ:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հաջորդ շաբաթ հանրապետականները կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինանի թեկնածությանը, պատգամավորն ասաց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:
Հակոբյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է երեկ ՀՀԿ-ն որոշել դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:
Հարցին էլ՝ արդյո՞ք ՀՀԿ-ի վրա ճնշումներ չեն եղել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից, պատգամավորն արձագանքեց. «Ավելորդ հարցեր եք տալիս»:
Ինչ վերաբերում է նրան, որ ժողովուրդը ՀՀԿ-ի հրաժարականն է պահանջում, Հակոբյանն ասաց. «Եթե մենակ ես եմ, կհրաժարվեմ»: