Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե նրան Նոբելյան մրցանակ հանձնվի, ապա կհրաժարվի դրանից, քանզի կոմիտեն «ամբողջությամբ սպառել է իրեն՝ դառնալով քաղաքական մոտիվացիայի գաղափարական կազմակերպություն». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օրեր առաջ Էրդողանը քննադատել էր կոմիտեին, քանզի գրականության ոլորտում 2019 թ. մրցանակը հանձնվել էր ավստրիացի գրող Փեթեր Հանդքեին: Հանդքեն 1991-1995 թթ. Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում Սրեբրենիցայի մոտակայքում տեղի ունեցած ջարդերը չի որակում որպես ցեղասպանություն: Այդ ժամանակ, ըստ տարբեր տվյալների, սպանվել էր մոտ 8000 բոսնիացի մուսուլման:
«Նոբելյան մրցանակը իմ համար կորցրել է իր արժեքը: Այդ մրցանակը նշանակում է, որ նրանք այն մարդկանց կողքին են, ովքեր կողմ են բռնաճնշումներին: Մենք չենք կարող դա հանդուրժել». – հայտարարել է 1.5 մլն հայերի, 500 հազար հույների և 300 հազար ասորիների ցեղասպանությունը ժխտող պետության ղեկավար Էրդողանը:
Էրդողանը նաև հայտարարել էր, որ Թուրքիան չի մասնակցի այս տարվա Նոբելյան մրցանակաբաշխությանը և կոչ է արել Թուրքիայի ընկերներին հետևել այդ քայլին: