կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 11:41
Հասարակություն

Եթե որևէ մեկը կապացուցի ոչ համաչափ եմ գործել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ. Օսիպյան

Եթե որևէ մեկը կապացուցի ոչ համաչափ եմ գործել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ. Օսիպյան

Եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար. կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննադատություններին։ «Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել: Այդպես է պարոն վարչապետը գտել: Մենք մեր հանրությանը ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պահանջ է դրել իր առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը պատասխանեց. «Լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած»:

Հարցին` եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Այնուհետև նա հավելեց. «Եթե որևէ մեկը ապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես` ինքս, պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:

Օսիպյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում՝ կոռուպցիայի դեմ պայքար պետք է լինի: