Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը։
Վերստին ցանկանում եմ հիշեցնել անցումային կառավարության և նրա գործողությունների մասին։ Կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․
1․ - Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով
Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա
2․ Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով
Ինձ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ հնարավո՞ր է նրան հրաժարեցնել։
Ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է կամ ոչ, այլ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ է կամ ոչ։
Մենք այդ պահանջը արդեն իսկ դրել ենք և մեր բոլոր գործողությունները միտված են դրան ։
3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։