կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 23:50
Հասարակություն

ՃՏՊ` «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա 4 վիրավոր

ՃՏՊ` «Զվարթնոց»  օդանավակայանի ճանապարհին. կա 4 վիրավոր

Ապրիլի 24-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոճանապարհին՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «VAZ 2107» մակնիշի (վարորդը՝ Կ. Հ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները:

«VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները` Գ. Մ.-ն (ծնված 2005 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1998 թ.), Մ. Խ.-ն (ծնված 199 2թ.) և Ե. Հ.-ն (ծնված 1944 թ.) հոսպիտալացվել են «Էջմիածնի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: