Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Երևան-Աբովյան ավտոճանապարհից ոստիկանները բռնի կերպով լրագրող Տիրայր Մուրադյանին նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել անհայտ ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ լրագրողին բերման չեն ենթարկել, այլ մեքենայով մի քանի մետր այն կողմ են տեղափոխել: «Այս պահին ոստիկանության ծառայողները զրուցում են նրա հետ»,- ասացին մեզ:
Իսկ Տիրայր Մուրադյանը Yerkir.am-ին հայտնեց, որ իրեն մեքենա են նստեցրել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: «Մեքենայի մեջ գոռում էի, ասում, որ լրագրող եմ, բայց բաց չէին թողնում: Ճանապարհին զանգեցին ոստիկաններից մեկին, ասացին իմ անունը, հավանաբար հանձնարարեցին բաց թողնել, և նրանք ինձ նստեցրեցին տաքսին, հետ ուղարկեցին»,- ասաց լրագրողը:
Հիշեցնենք, որ երեկ էլ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էր Մուրադյանը ենթարկվել բռնության: