Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձին, նշեց, որ այդ դեպքի կապակցությամբ որևէ տեսակետ չի կարող ասել, քանի որ համոզված է` իրավապահ մարմինները կանեն իրենց գործը:
Խոսելով Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակած կրակոցների և որևէ մեկի` գոնե աննշան վնասվածք չստանալու մասին, Ֆարմանյանը նշեց, որ իր մասնագիտությունը այնպիսին չէ, որ ինքը կարողանա այդ առնչությամբ մեկնաբանություններ անել: «Շնորհակալ եմ, որ ինձ նման ունակություններ եք վերագրում, բայց չեմ կարող կոնկրետ բան ասել և մեկնաբանել»,- ասաց նա:
Երբ պատգամավորին լրագրողները տեղեկացրեցին, որ իր գործընկերների շրջանում տեսակետ կա, թե Զարուհի Փոստանջյանն է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի հեղինակը, Ֆարմանյանը պատասխանեց. «Իսկ տեսակետ չկա՞, որ Չեբուրաշկան է այս ամենի հեղինակը»:
Երբ նշեցինք` մի՞թե կարելի է Զարուհի Փոստանջյանին և Չեբուրաշկային համեմատել, նա հորդորեց ինտրիգներ չփնտրել: «Լավ, կամ էլ այսպես` տեսակետ չկա՞, արդյոք, որ Սամվել Ֆարմանյանն է այդ դեպքերի հեղինակը»,- խոսքը փորձեց խմբագրել ՀՀԿ-ական պատգամավորը: