Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Բունդեսթագը երեկ` ապրիլի 4-ի երեկոյան, վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ, մինչ այս, համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Գերմանիան Եվրոպայի սիրտն է, շարժիչը:
«Պետք է վերցնել այս փաթեթը և բոլոր մնացած երկրներում արագացված ռեժիմով դիվանագետների հետ բանակցել, որ մնացած տեղերում էլ գործընթացն արագանա, և կունենանք վավերացված պայմանագիր ու կսկսենք բարեփոխումների վրա աշխատել: Իսկ բարեփոխումների արդյունքը պետք է լինի երկրի ներքին հզորացումը՝ արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, ազատ տնտեսական հարաբերություններ, ազնիվ կյանք և այլն: Որքան շուտ այդ բարեփոխումներն անենք, այնքան Հայաստանը կզարգանա, իսկ որքան Հայաստանը զարգանա, այնքան արցախյան բանակցություններում հայկական կողմի այլընտրանքները կուժեղանան: Իսկ այս վավերացումը սկսվեց ՀՀԿ-ով, նրանք մեջը մնացին. ՀՀԿ-ականներն իրենց ծանոթ պատգամավորներին զանգեցին, մյուսներն իրենց ծանոթներին զանգեցին: Այսինքն՝ միասնական նպատակի վրա բոլորս աշխատեցինք, որ այդ վավերացումը լինի: Խնդիր էինք դրել, որ Գերմանիայի ուղղությամբ այս գործընթացը որքան հնարավոր է շուտ լինի՝ քաղաքական ուժերը, անհատները, Սփյուռքը, դեսպանատունը, հասարակական կազմակերպությունները: Եվ հիմա պետք է միասնական հաջորդ նպատակը մեր առջև դնենք: Այս օրինակի մասին պիտի խոսել, պիտի տարածել: Երեկ սոցցանցում նայում էի, թե ինչպես են «Իմ քայլի» դեմքերը Աշոտյանի վիդեոն տարածում: Իհարկե, տակի մեկնաբանություններում մի մասը ձեռք էր առնում, մի մասը` այլ բաներ անում, մինդեռ դրա փոխարեն պետք է հակառակն արվեր՝ շնորհակալ ենք, դուք ձեր բաժինն արեցիք, մենք՝ մերը»,- ընդգծեց Պողոսյանը: