Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի օրակարգում է մի որոշում, ըստ որի` «ՀՀ գյուղնախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մամիկոնյանց 39ա հասցեում գտնվող շենքից 1-ին հարկի 216.6 քառ. մետր մակերեսով, 2-րդ հարկի 287.6 քառ. մետր մակերեսով, 7-րդ հարկի 312.0 քառ. մետր մակերեսով և 8-րդ հարկի 50.45 քառ. մետր մակերեսով, 8251,37 հազ. դրամ սկզբնական արժեքով տարածքները հետ են վերցվում և ամրացվում «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 866.65քառ. մետր տարածք ստանալով, պարտավորվում է Մամիկոնյանց 39ա հասցեում գտնվող մասնաշենքի 6-րդ հարկի 272.7 քառ. մետր մակերեսով տարածքը կապիտալ վերանորոգել իր սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների տեղափոխման նպատակով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իրականացնելու համալիր սոցիալական ծառայություններ (այդ թվում` խոշորացված համայնքներում նաև համայնքային ծառայություններ) տրամադրող 24 կենտրոնների կազմակերպման նպատակով անհրաժեշտ տարածքների հատկացմանը:
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման, վերապահված վերահսկողական գործառույթների համակարգված, արագ և օպերատիվ իրականացման համար: