| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» պահանջարկի հիման վրա հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված, թանկարժեք հակաուռուցքային Տեմոդար (տեմոզոլոմիդ) դեղը:
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: