Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ֆինանսները: Եվ այսպես՝ սոցիալական ոլորտին կհատկացվի բյուջեի ավելի քան 30%-ը: «2017թ. սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, որը բյուջեի 30,1 %-ն է և ՀՆԱ-ի 7,6%-ը»,- ասաց նա:
Ծախսային ծրագրային առաձնահատկությունը, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական մարմինների համար նախատեսված գումարները կարող են կազմել չնչին մասը: Կիրառվել է նույն մոտեցումը, ինչ պետական մյուս մարմինների դեպքում, այսինքն` հատկացումները կազմում են այնքան, որ հնարավորություն տա կազմակերպելու աշխատանքները նախագծված գործառույթները իրականացնելու համար: Կենսաթոշակների և թոշակների հատկացման համար նախատեսված է 248,4 մլրդ դրամ:
«Այստեղ շեղում կլինի այն տրամաբանությունից, որը դրված է հաշվարկների հիմքում, եթե միջինացված ցուցանիշ հրապարակեմ, բայց, հաշվի առնելով կենսաթոշակառուների և թոշակառուների թիվը, որը կազմում է 451 900 է, միջին ցուցանիշը կլինի շուրջ 42 000 դրամ»,- ասաց նա:
Տարբեր նպաստների համար, ըստ Ջանջուղազյանի, նախատեսվում է տրամադրել 79 մլրդ դրամ, ընդհանուր նպաստառուների թիվը 225 300 է: