|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անցած մեկ օրում հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև լոգիստիկ կենտրոններին։ Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 155 շրջաններում խոցվել են հարվածային ԱԹՍ-ների պահման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի ծովային դրոնը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են 1 155 անօդաչու թռչող սարք, 20 ավիացիոն ռումբ և Ուկրաինայի ԶՈւ-ի HIMARS ռեակտիվ արկ։