|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվել են առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրել են, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելուն, նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։
Արմեն Մուրադյանը մտահոգիչ է համարել այն, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են, և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը նշեց նաև, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայում են։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանն ասել է, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին: Մելիք-Փաշայանը առաջարկել է մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։