|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն սոցիալական մի շարք խմբերի, մասնավորապես` սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:
Նախարարը, ներկայացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, նշեց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքով, որով ընդլայնվել է նոտարական գործողությունների և ծառայությունների շրջանակը։
Մասնավորապես` այժմ նոտարը, ի թիվս այլ ծառայությունների, իրավասու է հավաստել կտակակատարի լիազաորությունները և տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ և այլն: