Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ եղունգ ունես, գլուխդ քորիր, մեր արվեստագետներն «այդ օրի» են՝ ով եղունգ ունի, իր գլուխն է քորում, ով էլ չունի՝ մնում է անլվա. լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը:
Մյուս կողմից, ըստ նրա, հասկանալի է նաև, որ արվեստը ձևավորվում է ինքն իրենով, օրինակ` երբ ֆրանսիական իմպրեսիոնիզմը Ֆրանսիայում իր տեղը զբաղեցրեց, ո՞վ է հիշում, թե այդ ժամանակ Ֆրանսիայի վարչապետը, նախագահը կամ մշակույթի նախարարն ով էր:
«Սերժ Սարգսյանն ընդունակ մարդ է, եթե նա ուզի, կարող է շատ բան փոխել: Բայց քանի դեռ այսօր հասարակությունը, ժողովուրդն ու պետական մարմինները տարանջատված են իրարից, շատ բանի չենք հասնի: Այսինքն՝ ինքներս պետք է գլխներիս ճարը տեսնենք»,- ասաց քանդակագործը:
Նրա խոսքով՝ կերպարվեստը դարձել է կուսակցությունների համար կայացման վայր, և քանի գնում՝ ոչ կերպար է մնում, ոչ էլ` արվեստ:
Թոքմաջյանի գնահատականով՝ Հայաստանն ուզում է Եվրոպա դուրս գալ «ուշացած» և չպահպանելով մեր ազգայինը: «Մեր ակունքները պետք է պահպանել: Հայկական ասելով՝ նկատի չունեմ՝ չարոխներ, այլ ոգին ու մտածողությունը: Ուզում եմ խորություն տեսնել մշակույթում: Մենք ունենք արժեքներ, բայց, ցավոք, շարունակությունը չեմ տեսնում»,- նշեց քանդակագործը: