|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով վրդովմունքը չի մարում: Այսօր նա դարձյալ անդրադարձել է այդ խնդրին՝ հայտարարելով, որ «Բարզանիի ղեկավարությունն ինքն իրեն գցել է կրակը»:
Ինչպես տեղեկացնում է Aydinlik-ը, Էրդողանը քննադատել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին` անկախության վերաբերյալ հարցը հարևանների ու Բաղդադի հետ չքննարկելու համար։ «Դու մեզ հետ խոսեցի՞ր, Իրանի հետ խոսեցի՞ր, դաշնային պետության հետ խոսեցի՞ր: Ինչպե՞ս ես այսպիսի քայլ կատարում», - ասել է նա:
«Հյուսիսային Իրաքում նստած՝ ամեն ինչ ունես` փող ունես, նավթ ունես, հանգիստ նստիր տեղդ»,- դիմել է նա Բարզանիին: