| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստից-մտից խոսակցություններ են. հիմա ի՞նչ, ամեն ինչ թողնենք` ընկնենք զինանշան փոխելու հետևի՞ց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղանկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Նրա կարծիքով` եթե այսպես շարունակվի` լինելու են մարդիկ, որ մի օր էլ ուզելու են Մաշտոցի գրերը փոխել: Ըստ քանդակագործի` եթե զինանշան պետք է փոխենք, ուրեմն ամբողջությամբ նոր մի բան պետք է լինի, ոչ թե եղածը «վերանորոգենք»:
«Եղածը կարկատան անելը սխալ է, պետք է պարզ ու հասարակ մի բան անել, քանի որ զինանշանը ժողովրդի էությունը պետք է արտահայտի, ոչ թե` ինչքան գազանն ու գիշատիչը շատ, այնքան լավ: Ընկել են անկապ բաների հետևից` ատամներ ավելացնել, բերանը բացել: Ժամավաճառություն է»,- ասում է Թոքմաջյանը:
Զինանշանը, ըստ քանդակագործի, բարություն պետք է արտացոլի: Նրա կարծիքով` զինանշանի վրա պետք է անպայման խաչ էլ լինի: