|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նոյեմբերի 20-ին լրանում է անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան երկրորդ տարին:
Դեռ նախորդ տարի, երբ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը քանդակել էր երգչուհու մահարձանը, երգչուհու ամուսինը դեմ էր եղել, որ այն տեղադրվի երգչուհու գերեզմանի մոտ: Ավելին` ինչ-որ ժամանակով քանդակն «անհետացել» էր, սակայն կարճ ժամանակ անց այն կրկին իր տեղում էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Թոքմաջյանը նշեց, որ քանդակի հետ կապված խոսակցությունները լրիվ հօդս են ցնդել, քանի որ դրանք հիմք չունեին: «Ես վերջերս նորից գնացի ու նայեցի` մի հրաշք քանդակ է: Սա այն դեպքն է, որ սիմվոլիկա է մնացել` նրա մարմնի փարթամությունը, ժպիտը… Մի հրաշք գործ եմ արել: Ուղղակի ամուսնուն դրդեցին իմ դեմ, որովհետև նրանք մեկ տարի իմ կողքը կանգնած են եղել, տեսել իմ աշխատելաոճը: Հասկանում եք, չէ՞, ես լուսանկարչական պատճեն չեմ անում, կերպար եմ ստեղծում»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ երգչուհու ամուսնու մահից հետո քանդակի շուրջ ծագած խոսակցությունները հանդարտվել են: