կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 14:05
Մշակույթ

Ցեխոտում են Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը. Լեւոն Թոքմաջյան

Ցեխոտում են Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը. Լեւոն Թոքմաջյան

Ո՞վ է տեսել` շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, այս ամենը տհասության արդյունք է. լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը` խոսելով իր հեղինակած` Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի մասին, որը դուր չի գալիս երգչուհու ամուսնուն:

 

Թոքմաջյանը տեղեկացրեց, որ երեք ամիս կիսանդրին տեղադրված է եղել երգչուհու գերեզմանի մոտ, սակայն սեպտեմբերի 13-ին նրա հարազատները հանել-տարել են քանդակը:

 

«Նրա ամուսինը ցանկանում էր, որ ես լուսանկարային քանդակ ստեղծեմ, բայց դա տգիտություն է` լուսանկարը քանդակ չի կարող լինել: Քանդակի ստեղծման ողջ ընթացքին հետեւել է երգչուհու քույրը, ով համաձայն է եղել, որ ես Ֆլորային ներկայացնեմ իմ աչքերով: Ես էլ կերտել եմ Ֆլորային` բնական վիճակում»,- ասաց քանդակագործը:

 

Ըստ նրա` նման խոսակցություններն իրեն ամենեւին էլ չեն վնասում, այլ երգչուհու հիշատակն են պղտորում: Թոքմաջյանը կարծում է, որ երգչուհու ամուսինն այնքան էլ լավ հարաբերություններ չունի երգչուհու քրոջ հետ, արդյունքում` քանդակի միջոցով է իր «հարցերը լուծում»: «Սա սրբապղծություն է, նրանք ցեխոտում են Ֆլորայի հիշատակը»,- նշեց քանդակագործը: