Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քուվեյթում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ տեղի Հայ Ազգային վարժարանի հետ գործակցաբար, Աբդել Ազիզ Ալ Բաբտեյն գրադարանում բացվեց «Բարեկամության գույները»/ Colors of Friendship/ խորագիրը կրող մանկապատանեկան գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության շրջագծում ընթացող միջոցառումների շարքում այն երկրորդն էր։ Քուվեյթի հայ մանուկների աշխատանքների հիմնական թեման Հայաստանն էր, նրա արևը, զինվորը, հեքիաթը, արևավառ միրգն ու առհասարակ այն ամենը, ինչ մանուկների երևակայության մեջ խորհրդանշում է Հայրենիքը։
Գույների լեզվով Հայաստանի` իրենց պատկերացումներն էին ներկայացրել նաև արաբ երեխաները։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր թեմի առաջնորդ` գերաշնորհ տեր Մասիս Զոպույանը, Ռուսաստանի դաշնության, Ուկրաինայի, Իրաքի դեսպանները, Սենեգալի փոխդեսպանը, Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր հայրենակիցները։
Ողջունելով ներկաներին` Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը մասնավորապես նշեց. «Հայ և արաբ ժողովուրդները բարեկամության և փոխըմբռնման հարուստ պատմություն ունեն։ Մեր բարեկամությունն էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու մեծ ներուժ ունենք։ Բարեկամության և սիրո լեզվով է խոսում մեր նոր սերունդը։ Վկան այս նկարներն են։ Մենք նրանցից սորելու շատ բան ունենք, մենք նաև պատասխանատվություն ունենք բարեկամության, սիրո և խաղաղության մեջ պահելու մեր Երկիր մոլորակը»։
Ներկաներին իր խոսքը փոխանցեց նաև Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը։
Ցուցահանդեսին հետևեց բացօթյա մշակութային ծրագիրը, ինչպես նաև մատուցվեցին հայկական ազգային խոհանոցը ներկայացնող ճաշատեսակներ, ինչն իրագործելի դարձավ ՀՕՄ-Ի և Համազգայինի տեղական կառույցների աջակցությամբ։
Քուվեյթի Աբդել Ազիզ Ալ Բաբտեյն գրադարանում հայկական շունչը շարունակվեց ողջ օրվա ընթացքում։