Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները, Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտը և ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև համագործակցությունը կարող են պայմաններ ստեղծել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Նման կարծիք են հայտնել փորձագետները. հայտնում է dw.com-ը:
Այսպես` LINKS բրիտանական վերլուծական կենտրոնի տնօրեն Դենիս Սամութը խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հնարավորություն է տեսնում: «Երկու երկրների առաջնորդները աննախադեպ քաղաքական իշխանություն և տարածություն կունենան ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու համար, եթե ցանկանան»,- նշել է նա:
«Այժմ այն պահն է, երբ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, ինչ-որ դրական բան… Առաջիկա վեց-ութ ամիսները կարևոր են լինելու, և մենք կարող ենք տեսնել շարժ, որ մինչ այժմ չի եղել»,- ասել է Սամութը:
Խոսելով հակամարտության լուծման հարցում ՌԴ-ի դերի մասին` փորձագետները նշել են, որ թեև միջազգային մակարդակում իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մի շարք այլ հարցերի հետ կապված բարդ հարաբերությունները, ԼՂ հակամարտության հարցով համագործակցության շրջանակում ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը փոխըմբռնում ունեն:
Փորձագետ Դավիդ Շախնազարյանը, օրինակ, կարծում է, որ Մոսկվայի դիրքորոշումը փոխվել է: Եթե նախկինում Կրեմլը պատրաստ էր առանց մյուս համանախագահների հետ խորհրդատվությունների քայլեր ձեռնարկել, ապա վերջին 8 ամիսներին սերտ համագործակցություն ենք տեսնում:
Իսկ Տարտուսի համալսարանում դասավանդող քաղաքագետ Անդրեյ Մակարիչևը կարծում է, որ Մոսկվայի գլխավոր շահը ստատուս քվոյի պահպանումն է: Այդ պատճառով Մոսկվան փորձում է Բաքվին հետ պահել ռազմական լուծումից: