Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։
- Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։
- Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։
- Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։ Ինչո՞ւ։ Որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։
- Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։ Ուստի իրենց համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է»։