|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Ստատուս-քվոյի պահպանումն անհնար է: Որքան երկար է ձգվում հակամարտությունը, այնքան մեծանում է սրման հավանականությունը: Հարկավոր է խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, եւ ես, որպես գործող նախագահ, երկարատեւ խաղաղության փնտրտուքների մեջ եմ»,- այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նրա խոսքով, միջնորդների ջանքերը եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները թուլացրեցին լարվածությունը: «Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- վստահեցրել է Շթայնմայերը: