Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ-ն ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ տարածաշրջան կատարած այցն ու ամփոփիչ հարցազրույցը տարբեր ռակուրսներով վերլուծության ենթարկվեց: Այն առավելապես դիտարկվեց հատկապես Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների համատեքստում՝ դրանից բխող արձագանքներով, սակայն ոչ պակաս կարևոր էր նրա հայտարարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ:
Դ. Մեդվեդևը մասնավորապես հայտարարել է, որ շատերն են ցանկանում, որ գործընթացում իրավիճակ փոխվի ու կոնֆլիկտը հաջորդ սերունդներին չփոխանցվի, սակայն անընդունելի է ամեն գնով դրա կարգավորումը՝ ինչ-որ մեկի հաշվին: ՌԴ վարչապետը նաև նշել է, որ եթե ընտրելու լինի՝ հիմնախնդրի արագ լուծումը՝ արյուն թափելու գնով, թե խնդրի սառեցումը, ապա նա միանշանակ կընտրի հիմնախնդրի սառեցումը:
Հաշվի առնելով այս կարևոր ժամանակաշրջանում Մեդվեդևի ռեգիոնալ այցն ու առաքելությունը, դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանը որպես տարածաշրջանի ամենաակտիվ խաղացող, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, գոնե այս փուլում հակված է ստատուս քվոյի պահպանմանը, ինչի մասին այդքան սարսափով խոսում են Ադրբեջանում՝ բացահայտ հայտարարելով, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից»: