Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածաշրջանում տեղի է ունենում նոր ստատուս-քվոյի պայքար: Այն նոր է սկսվում, եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը եւ համայն հայությունը կարողանա ճիշտ կողմնորոշվել, իր դիրքորոշումը հստակ ձեւակերպել եւ ամենակարեւորը՝ ամրացնել պետականությունը, վերականագնել զինված ուժերը, վերականգնել միջազգային հարաբերություններում իր սուբյեկտայնությունը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
Սաֆրաստյանը հանդես եկավ «Տարածաշրջանային ռազմաքազաքական զարգացումները ներկա փուլում» զեկույցով, որը հիմնված էր երկու հարթության վրա՝ աշխարհաքաղաքական եւ քաղաքական:
«Եթե աշխարհաքաղաքական առումով փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, ապա առաջինը պետք է նշենք, որ տեղի է ունենում պայքար՝ նոր ստատուս-քվոյի համար: Հիմա մի նոր գործընթաց ենք տեսնում՝ Արեւմուտքը փորձում է Մինսկի խմբի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջոցով որոշակի ազդեցություն ստանալ՝ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում: Ես կարծում եմ, որ դա դրական է, հատկապես, երբ Ռուսատանն էլ է այդ մոտեցման կողմնակիցը: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանը այստեղ իր ակտիվ դերակատարումը ունենա»,- մանրամասնեց Սաֆրաստյանը:
Անդրադառնաով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններին՝ վերջինս շեշտեց, որ Ադրբեջանը գնալով համագործակցության Թուրքիայի հետ, այսօր կանգնել է Թուրքիայի կողմից «կլանման» վտանգի առջեւ:
«Ադրբեջանում, իհարկե, կան էլիտայի այնպիսի խմբավորությումներ, որոնք կանգնած են Ռուսատանի կողքին: Ռուսաստանը կփորձի որոշակի փուլում ակտիվացնել վերնախավային խմբերին: Ներկա փուլում Թուրքիան հասավ իր նպատակներին, որի սիմվոլիկ արտահայտումն այն է, որ թուրքական բանակի չորս գեներալ երկարաժամկետ գործուղվեցին Ադրբեջան»,-մեկնաբանելով տարածաշրջանում ընթացող իրադրությունները՝ ասաց Սաֆրաստյանը:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխման մասին՝ նա ասաց, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը մեկուսացվեց, աշխարհը ուշադրություն չդարձրեց այն պատճառով, որ հայերը ճանաչելի չեն աշխարհին, եւ հանդես չեն գալիս իրենց առանձնահատկությամբ:
«Մի փոքրիկ պետություն ենք, որ ո´չ նավթ ունի, ոչ´ գազ: Պետք է կարողանալ մեր արտաքին քաղաքականությամբ Հայաստանը ներկայացնել որպես մի պետություն, որը դարեր շարունակ այնպիսի արժեքներ է ստեղծել, որոնք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա շատ կարեւոր է: Մենք պետք է ճանաչելի լինենք աշխարհում, հիմա պետք է դա արվի»,-ասաց նա՝ այս իմաստով կարեւորելով համագործակցությունը սփյուռքի հետ:
«Սփյուռքի հետ համագործակցությունը դառնում է մեզ համար արդեն էքզիստենցիալ խնդիրներից մեկը: Պետք է հանդես գանք միասնական ճակատով: Այն մարտահրավերները, որ կան մեր առջեւ, համոզված եմ՝ կարող ենք լուծել, եթե բոլորս լինենք միակամ»,-ընդգծեց Սաֆրաստյանը:
Վերջինս գիտաժողովին բացառիկ նշանակություն տվեց: Ըստ նրա՝ գիտաժողովի ընթացքում խորը ուսումնասիրելով հարյուր տարվա պատմական իրադարձությունները, փորձ է արվում դասեր քաղել եւ այդ իրողությունների շրջանակներում հասկանալ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում մեր տարածաշրջանում:
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում.