Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով ականատես է եղել նախորդ տարվա մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը, խստորեն դատապարտել է Վաշինգտոնի գերագույն դատարանի որոշումը:
Նշենք, որ դատարանը երեկ մեղմ պատիժներ է սահմանել Էրդողանի թիկնախահների նկատմամբ: Էյուփ Յըլդըրըմն ու Սինան Նարինը, որոնք կարող էին ստանալ մինչև 15 տարվա ազատազրկում, դատապարտվել են ընդամենը մեկ տարվա ազատազրկման, նաև երեք տարի մնալու են վերահսկողության տակ և վճարելու են 100-ական դոլարի տուգանք:
Արամ Համբարյանը որոշումը որակել է «յուրաքանչյուր ամերիկացու համար մտահոգիչ» արարք:
Վճիռը դատապարտվել է նաև Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի գործիչ Քեյթ Նահապետյանի կողմից: «Օտար կառավարության կողմից ամերիկացի քաղաքացիների դեմ կազմակերպված նման բռնարարքի նկատմամբ ամերիկյան արդարադատության համակարգի սույն կեցվածքը անտարբերությանը համազոր քայլ է»,- ասել է նա:
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի հրապարակած հայտարարությունը կարելի է կարդալ այստեղ: