|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն` Էրդողանի 12 թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումից հետո:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «ամերիկյան իշխանությունները սխալ որոշում են կայացրել»:
«ԱՄՆ-ը կողմնակալ և օրենքի վրա չհիմնված որոշում է կայացրել: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեցինք, որ մեր դեսպանության առջև ծեծկռտուքը տեղի ունեցավ այն պատճառով, որ տեղի անվտանգության մարմինները չձեռնարկեցին համապատասխան միջոցներ»,-նշվել է հայտարարության մեջ:
Գործի առնչությամբ տեղի ունեցած հետաքննությունը թուրքական կողմը որակել է որպես կողմնակալ և ոչ անկախ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: