|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ իրավապահներն ուժի մեջ են թողել անցած տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի ընթացքում նրա անվտանգության ծառայության չորս աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքները. հայտնում է РИА Новости-ն`Կոլումբիայի դաշնային դատախազության ներկայացուցչին հղումով:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, թե ԱՄՆ դատախազությունը չեղարկել է Էրդողանի թիկնազորի 11 անդամին ներկայացված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ 2017-ի հունիսին Վաշինգտոնի ոստիկանությունը Էրդողանի թիկնազորի անդամներին ձերբակալելու թույլտվություն էր տվել: 2017-ի մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահներն ու կողմնակիցները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, հույների, քրդերի և եզդիների վրա, ինչի հետևանքով 9 մարդ էր վիրավորվել: Հետագայում Հայ Դատի հանձնախումբը նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է Էրդողանն անձամբ հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա: