| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:
Նշենք, որ ևս 12 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում կա: Նրանք, ըստ որոշ ԶԼՄ-ների, Էրդողանի թիկնապահներն են:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն այդ կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, թե Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման և Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները իբր համախմբվել և ցույց են կազմակերպել, իսկ ԱՄՆ ոստիկանությունը այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել:
«Եթե նման բան Թուրքիայում լինի, ի՞նչ վերաբերմունք կցուցաբերվի: Բավական չէ՝ ոչինչ չեն ձեռնարկել, մի բան էլ մեր աջակիցներից երկուսին բանտարկել են: Նման բան ինչպե՞ս կարող է պատահել: Մյուս կողմից էլ` իմ 12 թիկնապահների վերաբերյալ ձերբակալման որոշում են կայացրել, սա ի՞նչ օրենք է»,- հայտարարել է նա:
Թիկնապահներին ձերբակալելու վերաբերյալ որոշումից վրդովված Էրդողանը այնուհետև շարունակել է. «Երբ ԱՄՆ ղեկավարները գալիս են մեր երկիր, թուրք ոստիկաններին մեքենա անգամ չեն նստեցնում: Իսկ երբ մենք ենք գնում, ասում են՝ ոչ, մենք մեր ոստիկանին ենք նստեցնելու: Մենք սրա համար պայքարելու ենք թե' քաղաքականապես, թե' օրենքով»: