| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լեգենդար բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ հերթական հրմշտոցն է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը հյուրանոցից դուրս է եկել և նստել մեքենան: ԱՄՆ-ում Էրդողանի անվտանգությունն ապահովող ամերիկացի գործակալը մեքենայի դուռը փակելուց հետո, ըստ կարգի, կանգնել է դռան կողքին: Էրդողանի թիկնապահներից մեկը մոտեցել է գործակալին՝ ցանկանալով կանգնել նույն տեղում, ինչից հետո էլ հրմշտոց է եղել: Մյուս թիկնապահների միջամտությամբ միջադեպը հարթվել է:
Հիշեցնենք, որ Ալիի ընտանիքը չեղարկել էր Էրդողանի ելույթը բռնցքամարտիկի հուղարկավորության ժամանակ՝ նշելով, որ նման որոշում է կայացվել, քանի որ ելույթ ունեցողների թիվն ավելացել է:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունենում: Էրդողանի՝ ԱՄՆ նախորդ այցի ընթացքում նրա թիկնապահները հայհոյել և քաշքշել էին լրագրողների՝ կանխելով նրանց մուտքը դահլիճ: