|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ քննարկել է մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահների հարձակումը դատապարտող երկկուսակցական բանաձևը:
Ըստ Asbarez-ի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձև` պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների՝ հայերի, հույների, քրդերի և եզդիների վրա, ինչի հետևանքով ինը մարդ էր վիրավորվել: Հետագայում Հայ Դատի հանձնախումբը նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է Էրդողանն անձամբ հրահանգում խաղաղ ցուցարարների վրա հարձակվել:
Նշենք, որ այս բանաձևի տեքստի հեղինակը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ներկայացուցիչ Էդվարդ Ռոյսն է: