|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախորդ շաբաթվա ընթացքում Կանադայի Հայ Դատի հանձնախումբը շարունակել է իր հերթական հանդիպումները մայրաքաղաք Օտտավայում, որտեղ հանդիպումներ է ունեցել պատգամավորներ Թոնի Քլեմենթիի, Ռեյչլ Հարդրի, Ջին Եիփի և Ալեքսանդր Պուլրիսի հետ:
Ըստ Horizonweekly-ի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնած առաջիկա ծրագրերը, միջմշակութային հարաբերություններն ու բազմամշակութային հարցերին վերաբերող այլ թեմաներ: Հայ Դատի պատվիրակները պատգամավորների հետ քննարկել են նաև Կանադա-Հայաստան հարաբերությունների ոլորտը, Արցախյան հիմնահարցն ու Հայ Դատին առնչվող մի շարք առաջնահերթ հարցեր:
Կողմերը հաստատել են վերոնշյալ բոլոր հարցերի նկատմամբ կառուցողական քայլերի դիմելու, ինչպես նաև հետևողական և մշտական երկխոսություն շարունակելու անհրաժեշտությունը:
Պատգամավորներն իրենց հերթին գովաբանել են Հայ Դատի հանձնախմբի աշխատանքները՝ վերահաստատելով իրենց աջակցությունը կանադահայության և Հայ Դատի աշխատանքներին: