|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հեռախոսազրույցում Արևելյան Երուսաղեմի հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ լարվածության սրման հանգեցնող գործողություններ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության՝ երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
«Արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմում պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ, առաջին հերթին Ալ Աքսա մզկիթի համալիրի տարածքում։
Նախարարները դատապարտել են պաղեստինցիներին իրենց բնակության բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից վտարելը, և մայիսի 8-ին, Մերձավոր Արևելքի կարգավորման հարցով զբաղվող Միջնորդ քառյակի հատուկ ներկայացուցիչների՝ 2021 թ. համատեղ հայտարարության համաձայն, կոչ արել այս հակամարտության բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են ավելի սրել իրավիճակը մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները նաև կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակականությունը:
Բացի դրանից՝ Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Sputnik V պատվաստանյութը Թուրքիա ուղարկելու և այնտեղ ռուսական դեղամիջոցների արտադրություն հիմնելու հեռանկարները: