|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Մարտի 10-ին ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ընկերակցությամբ, աշխատանքային հանդիպում է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի հետ:
Horizonweekly-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Կանադայի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ Կանադա-Հայաստան հարաբերությունները, Արցախյան հիմնահարցը, Հայոց ցեղասպանության պահանջատիրության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները: