|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակության վերաբերյալ: Վարչապետի խոսքով` 2017թ. փետրվարին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում, 2018թ. մարտի դրությամբ, 2031 աղբանոցներից մաքրվել է 1622-ը, փակման է ենթակա 108-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր, գործադիրում նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ:
Դեռևս կան խնդիրներ, որոնք վերացնելու նպատակով վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին ու համայնքների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում մշակել «Մաքուր Հայաստան»-ի նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց:
Վարչապետը շեշտեց, որ աղբահանության պայմանագրերի կնքումը պետք է ավարտել մինչև հունիսի 1-ը: Վարչապետը հանձնարարեց մշակել առնվազն 4 շաբաթօրյակների աշխատանքային գրաֆիկ: