կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 17:56
Հասարակություն

ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Շիրակի մարզում  «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում`  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարԱրայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ )ներկայացուցիչ և Հայաստանում  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի, ՌԴ  ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերրի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Աննա Վալկովայի , ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի հետ և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանի հետ։

Արայիկ Հարությունյանը կարևորելով  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և վերջինիս փոխանցումն ազգային ծրագրին՝ նշել է, որ մտադիր են շարունակել  դպրոցական սննդի կազմակերպումը, քանի որ համոզված են` դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը:

 Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը  նպատակ ունի շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամի գործու նեությունը,  որը համակարգում և մշտադիտարկում է ազգային ծրագրի իրկանացումը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Հայաստանում արդյունավետ իրականացման և  դրա հետագա գործունեության  ֆինանսավորմանը` ՌԴ  ֆինանսների նախարարության ներկայացուցիչ  Աննա Վալկովան  շեշտել է, որ  ծրագրի առարկայական ձեռքբերումներից մեկը «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամն է, որը պատասխանատու է  ծրագրի ողջ ընթացքի համար։ Իր հերթին, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, ՌԴ  Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովն ընդգծել է, որ  ՊՀԾ –ն  ավելի քան 70 երկրում իրականացնում է  այս  ծրագիրը և միայն Հայաստանում է, որ  ազգային ծրագրին փոխանցվում է որպես ինստիտուցիոնալ  կառույց,  որը միավորում է  ծրագրի բոլոր բաղադրիչները միաժամանակ և համախմբում համայնքային կառույցները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի :