Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս.թ. փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:
Աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն – համայնք – մասնավոր – քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացելու է պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:
Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի նեկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով:
«Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն