կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-27 17:38
Հասարակություն

ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին, ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան. Դավիթ Լոքյան

ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին,  ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան. Դավիթ Լոքյան

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք, այնուհետև եղել է Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներում, ինչպես նաև այցելել զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք, որտեզ մաքրման աշխատանքների ընթացքին հետևելուց բացի, հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը եղել է Աշտարակ քաղաքում, որտեղ ևս ծանոթացել է քաղաքի մաքրման աշխատանքներին: Դավիթ Լոքյանի մարզային շրջայցի վերջին կանգառը Կոտայքն էր: Եղվարդի խճուղիով մեկնել է մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ: Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը բացի վերոնշյալ  համայնքներ այցելելուց, բազմաթիվ այլ կանգառներ է ունեցել, զրուցել շաբաթօրյակին մասնակից բնակչության հետ՝ մեծապես կարևորելով «Մաքուր Հայաստանի» գաղափարի շարունակականությունը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին ակտիվ մասնակցության համար:

«Ստեղծված է մի իրավիճակ, որ կարծես մարդիկ ինքնաբուխ ուզում են ազատվել այս պրոբլեմից, որ տարիներով ունեցել ենք: Ինձ ամենաշատը սա է ուրախացնում. մենք ոչինչ չենք ստիպում, մարդիկ ինքնակամ են անում: Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում: Բայց մենք պետք է փակենք 2000 աղբավայր: Եվ մյուս տարի` այս օրը, մենք պիտի երկրում ունենանք շուրջ 120 աղբավայր ավելի քան 2000-ի փոխարեն: Փակել, կոնսերվացնել, հողով ծածկել, որի վրա պիտի աճի կանաչը դառնա բնության համամաս տարածք, սա է մեր խնդիրը: Մեծածավալ աղբարկղերի տրամադրում պիտի իրականացնենք  համայնքներում: Պետությունը պետք է որոշակի միջոցներ հատկացնի, դժվար փակվող աղբավայրերը կոնսերվացնելու, աղքատ համայնքներին համապատասխան գույք տրամադրելու համար: Պետք է խրախուսենք աղբահան մեքենաների մուտքը Հայաստան: Մենք արդեն դրա լավ օրինակներն ունենք`  Դիլիջան, Ջերմուկ, Թումանյան, Տաթև:  Բոլոր համայնքապետերին, երբ ֆիքսում ենք, թե ինչ կուզեն ունենալ տեխնիկայի տեսակետից, առաջին կետով բոլորը նշում են` աղբահան մեքենաներ: Սա պիտի դառնա մեր քաղաքացու ամենօրյա խնդիրը: Այնպես չէ, որ ժողովուրդը չի ուզում սա , պարզապես մի մասով մենք պայմանները չենք ապահովել, մի մասով մարդիկ ապրել են ինչպես ապրել են, և ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին,  ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան: Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված, ինչպես մեկ ամիս առաջ էր, երբ մարզպետարանը սկսեց այս ծրագիրը»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ 2016 թվականի ծրագրով ընդունվել է կոշտ կենցաղային թափոնների  2016-35  թթ ռազմավարությունը, որը ֆիքսում է, թե  ինչ կարգով պետք է մեր երկրում աղբահանությունը իրականացվի,  ինչպիսի աղբավայրեր պետք է լինեն: «Այս տարվա կառավարության ծրագրում ներառված են Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը: Մենք  համակարգային մոտեցման կողմնակից ենք, ստեղծել օրենսդրություն, ստեղծել ռազմավարական փաստաթուղթ և գնալ այնպիսի ուղիով, որի արդյունքը բոլորի համար տեսանելի կլինի և մնայուն: Պրոցեսը սկսված էր,  պարզապես այս ժամանակահատվածում լայն թափ է ստացել, և արդյունք անպայման ունենալու ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Լոքյանը:

Отображается файл

Отображается файл "1DX_9182.jpg"

Отображается файл "18741170_1723854737676487_722376215_n.jpg"