|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ծանոթը` գործարար Վալերի Մորոզովը, պատմել է, որ նա կապված է եղել միջազգային հանցավոր խմբի հետ, ինչը և կարող էր դառնալ նրա թունավորման պատճառը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Դա, հավանաբար, կապված է քաղաքական լրտեսության հետ: Հնարավոր է` ներսում հաշիվներ են սկսել մաքրել»,- ասել է Մորոզովը:
Նշենք, որ Լոնդոնը, որտեղ Սկրիպալն ապաստան էր ստացել, Մոսկվային է մեղադրում նրա թունավորման մեջ: Լոնդոնի հետքերով ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ հայտարարեցին ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին: