Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական եւ դեմոկրատ առաջնորդները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել հետաքննել ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հավանական թունավորումը՝ ենթադրելով, որ հնարավոր է պատժամիջոցներ պահանջվեն:
«Եթե Ռուսաստանի կառավարությունը կրկին որոշի քիմիական զենք օգտագործել իր քաղաքացիներից մեկի դեմ, ապա պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն»,- Թրամփին ուղղված նամակում հայտարարել են հանձնաժողովի համանախագահները՝ դեմոկրատ Էլիոտ Էնգելը եւ հանրապետական Մայքլ Մաքքոլը:
Օգոստոսի 22-ին Նավալնին տեղափոխվել է Գերմանիայի հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրան թունավորել են նյարդապարալիտիկ նյութով։