|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամանորի օրերին երբեմն հնարավոր չի լինում խուսափել ինչպես սննդային, այնպես էլ ալկոհոլային թունավորումներից:
Ուշագրավ է, որ մասնավորապես ալկոհոլային խմիչքներից թունավորվածները մեղքը բարդում են ոչ թե խմիչքի քանակի, այլ որակի վրա: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ իր պրակտիկայում երբևէ չի եղել ալկոհոլային թունավորման դեպք, որը կախված լիներ խմիչքի որակից:
«Ալկոհոլային թունավորման դեպքերը հիմնականում եղել են խմիչքի չարաշահման հետևանքով, որակի հետ կապված թունավորման դեպքեր Հայաստանում չեն գրանցվել: Թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է պարզապես չչարաշահել ալկոհոլը: Հստակ չափաբաժին գոյություն չունի, որ ասեմ՝ 2-3 բաժակից ավելի չխմեն, այն շատ անհատական է, ուստի յուրաքանչյուրը պետք է սահմանը չանցնի»,- ասաց Գաբրիելյանը:
Նա նշեց նաև, որ ալկոհոլային թունավորման ժամանակ տնային բուժմամբ զբաղվելն ու ստամոքսի լվացում կատարելը ցանկալի չէ, առավել ևս` եթե մարդն արդեն գիտակցություն չունի: Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի օգնությանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի օրերին ալկոհոլից թունավորման դեպքերը եղել են տասը: Ավելին` գրանցվեց մահացության երկու դեպք, երկուսն էլ 50-ամյա տղամարդիկ էին: