Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Ես շատ խիստ եմ իմ նկատմամբ ու որ եկել եմ, գիտեմ, թե ինչ պիտի անեմ։ Որ նայում եմ՝ էնքան բան կա անելու, կտեսնեք, որ կանենք»,- Գյումրու ավագանու նիստին ասաց համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Չենք սպառվել, ավյունն ու եռանդը կա։ Ոչ միայն պետության վրա ենք հույս դնելու, կտեսնեք իմ կապերով ինչքան ներդրումներ եմ բերելու Գյումրի»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նշենք, որ Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից էր համայնքապետի տեղակալների ընտրությունը։
Ավելի վաղ գրել էինք, որ այս պաշտոններին առաջադրվել են Կոմունիստական կուսակցության ցուցակով ավագանիներ ընտրված Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը։ Առաջինը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, երկրորդը՝ մտերիմ ընկերը։ Ի զարմանս բոլորի՝ ՔՊ-ն նիստին ներկայացավ` ավագանու անդամները նիստի մեկնարկին անակնկալ ներս մտան։
Վարդան Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյանը 17 կողմ, 13 դեմ (ՔՊ-ն դեմ քվեարկեց) ձայներով ընտրվեց Գյումրի համայնքապետի առաջին տեղակալ։
Ընտրվեցին նաև հանձնաժողովների նախագահներ։ Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ով, ի դեպ, փրայմերիզի մասնակիցներից էր։ Նա ընտրվեց հանձնաժողովի նախագահ, որին միայն դեմ քվեարկեց «Մեր քաղաքը» դաշինքը։ ՔՊ-ական Էդգար Բաղդասարյանն էլ ընտրվեց իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՔՊ-ական Վահան Դավթյան էլ ընտրվեց ֆինանսավարկային և տնտեսական մշտական գործող հանձնաժողովի նախագահ։