Հղիության 9-րդ ամսում գտնող 18-ամյա աղջիկը բարձրաձայնել է, որ ամիսներ առաջ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, ով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով՝ աղջիկը 2014թ. օգոստոսին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 21-ամյա մի երիտասարդի հետ և ընդամենը մեկ ամիս անց իրենց հանդիպման ժամանակ «Հայորդաց տան» հետնամասում երիտասարդը, բռնությամբ, աղջկա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Այսքանով չի ավարտվել պատմությունը. դեպքից մեկ շաբաթ անց էլ երիտասարդը տեղի ունեցածն աղջկա հարազատներին պատմելու սպառնալիքով նույն վայրում կրկին սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի արդյունքում աղջիկը հղիացել է»,- գրում է կայքը:
Աղբյուրը` «Փաստինֆո»