Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարել համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։
«Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծել է ոստիկանության պետը։
Վալերիյ Օսիպյանը կարևորել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվել է կոնկրետ ցուցումներ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարել է մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես և ծնողներն ու ուսուցիչները։
Ոստիկանության պետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել այն միջոցառումներին, որոնք միտված են անչափահասներից կազմված հանցավոր խմբերի ձևավորման բացառմանը՝ ընդգծելով, որ թերացողներին չի հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգևատրի։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է օրակարգային դարձնել անչափահասների զբաղվածությամբ հետաքրքրվելը, նրանց շրջապատն ուսումնասիրելը՝ կանխարգելիչ միջոցառումներն առավել ճշգրիտ կազմակերպելու և իրականացնելու համար։
Աշխատանքային խորհրդակցությունը շարունակել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը ներկաների հետ քննարկել է ոստիկանության պետի հանձնարարած կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագրի մշակմանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների անելիքները։