|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ ուշ երեկոյան կայացել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը. տեղեկացնում է Reuters-ը:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը:
Կայքի հաղորդմամբ՝ Թրամփը կրկին հայտարարել է Թուրքիային աջակցելու մասին՝ նրան «ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից» անվանելով:
Ըստ թուրքական NTV կայքի՝ Էրդողանը Թրամփի հետ զրույցում կրկնել է, որ «Թուրքիան և ԱՄՆ-ը միմյանց կապված են դաշնակցի կապերով»: